Արդարադատությունը չափազանց կարևոր է մեր երկրի համար. Փաշինյանը՝ ՔԿ ծառայողի օրվա հանդիսավոր նիստին


Արդարադատությունը չափազանց կարևոր է մեր երկրի համար. Փաշինյանը՝ ՔԿ ծառայողի օրվա հանդիսավոր նիստին
Հոկտեմբեր 8 21:49 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստինՆիստին մասնակցում էին նաև ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից՝ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Քննչական կոմիտեի ծառայողներին կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի և մասնագիտական տոնի առթիվ՝ կառավարության ղեկավարը նշել է.

«Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Վարչապետին ենթակա մարմինների հարգելի ղեկավարներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ,

Հատուկ քննչական ծառայության հարգելի պետ,

Մարդու իրավունքների պաշտպան,

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,

Բելառուսի Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,

Քննչական կոմիտեի հարգելի աշխատողներ,

Հարգելի հյուրեր,

շնորհավորում եմ բոլորիս Քննչական կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ և ուզում եմ արձանագրելոր այս դահլիճում ամեն անգամ, երբ տեղի է ունենում խոսակցություն՝ տոնական կամ աշխատանքային առիթներովի վերջո, այդ ողջ խոսակցության համատեքստըենթատեքստըբովանդակությունը կապվում է արդարության հետարդարադատության հետորը չափազանց կարևոր է մեր երկրի համար։

Ընդհանրապեսերբ մենք վերլուծել ենք և վերլուծում ենք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղ գտած երևի ամենացավալի երևույթը՝ արտագաղթըշատ լուրջ վելուծություններ կանոր արտագաղթը չի կապվում ուղղակի սոցիալական իրավիճակի հետԵս համաձայն եմ այդ վերլուծության հետոր շատ դեպքերում մարդիկ սեփական հայրենիքից հեռանում են ոչ միայն և ոչ այնքան սոցիալական դժվարությունների պատճառովորքան անարդարության մթնոլորտի պատճառովորքան այն պատճառովոր իրենք իրենց սեփական հայրենիքում պաշտպանված չեն զգում՝ ոչ միայն ֆիզիկապեսայլև իրավունքի տեսակետիցարժանապատվության տեսակետիցընդհանրապես քաղաքացիական համակեցության կանոններին իրենց հասանելիության տեսակետից:

Եվ ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության  Քննչական կոմիտեն և ընդհանրապես իրավապահ մարմինները այս հիմնական առաքելությունն ունեն՝ երկրում հաստատելպահպանել և վստահություն ներշնչել արդարության նկատմամբարդարության զգացում և մթնոլորտ հաստատելԵվ այս կապակցությամբ կարծում եմոր Քննչական կոմիտեի աշխատանքի համատեքստում այդ արդարության զգացումը պետք է հիմնված լինի երեքեթե կարելի է ասել, հավատների վրա:

Առաջինը Քննչական կոմիտեի աշխատողների և, իհարկե, քննիչների ղեկավար կազմի անկեղծ հավատն է օրինականությանօրենքի գերակայության և արդարության սկզբունքների նկատմամբ,  որովհետև եթե քննիչը և Քննչական կոմիտեն ընդհանուր առմամբ անկեղծորեն հավատացած չլինի և նվիրված չլինի այս արժեքներինօրենքի և օրինականության մասին խոսակցություններն իմաստ չեն ունենա։

 

Երկրորդը յուրաքանչյուր քննիչի հավատն է սեփական առաքելության նկատմամբև քննիչի աշխատանքը ոչ թե ուղղակի զբաղմունք էայլ առաքելությունև դա երկրումՀայաստանում և ընդհանրապես աշխարհում արդարություն հաստատելու առաքելությամբ առաջ շարժվելու ընդունակությունն է:

Երրորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատն է ընդհանրապես իրավապահ մարմիններիև մասնավորապես Քննչական կոմիտեինրա յուրաքանչյուր քննիչինրա ղեկավարության և ընդհանրապես այդ մարմնի գործունեության նկատմամբ:

Տոնական այս օրն ուզում եմ հենց Քննչական կոմիտեիննրա բոլոր աշխատողներին մաղթելոր ամեն օրվա հետ ավելի ու ավելի համակվեն այս երեք հավատներովիրենք իրենց մեջ կարողանան պահպանելամրացնելստեղծել այդ հավատը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավատ ներշնչել իրենց գործունեության և իրենց առաքելության նկատմամբԵվ ահա աշխատանքային մոտեցման այս կերպն էոր շղթայական արդյունքներ կբերի մեր երկրինմեր հայրենիքինև նրա երկարաժամկետկայուն զարգացման հիմքը  և անկյունաքարը կդնի:

Հայաստանի Քննչական կոմիտեն մեր երկրի ամենամեծ քննչական մարմինն է, որ քննում է երկրում հարուցված քրեական գործերի շուրջ 95 տոկոսըՎերջերս մեր որդեգրած ռազմավարությամբ Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալն ավելի կընդլայնվիԵվիհարկեզուգահեռ մենք քննարկում ենքթե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկելորպեսզի Քննչական կոմիտեիքննիչների աշխատանքը լինի առավել արդյունավետայդ թվում՝ որոշակի կառուցակարգային նախնական որոշումներ ենք կայացրելորոնք մեր համոզմամբ ավելի արդյունավետ են դարձնելու Քննչական կոմիտեի աշխատանքըյուրաքանչյուր քննիչի   աշխատանքը:

Իհարկեմեզ համար շատ կարևոր է արձանագրելոր ինչպես Քննչական կոմիտեն պետք է կարողանա ապահովել երկրի իրավական անվտանգությունը կամ դրա մի շատ զգալի մասըայնպես էլ չափազանց կարևոր էորպեսզի Հայաստանի Հանրապետությունըկառավարությունը հետևողականորեն առաջ տանի Քննչական կոմիտեի աշխատողների և ընդհանրապես իրավապահ համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքների համակարգըորպեսզի նրանք քայլ առ քայլ համապատասխան լինեն այն պահանջներին և պայմաններինորոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունըՀայաստանի Հանրապետության հանրությունը և  ժողովուրդն առաջադրում են Քննչական կոմիտեին և ընդհանրապես իրավապահ մարմիններին:

Հարգելի ներկաներ,

Քննչական կոմիտեի հարգելի աշխատողներ,

կրկին ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ այս մասնագիտական տոնի առիթովՈւզում եմ մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք և շնորհակալություն հայտնել նաև ձեր ընտանիքների անդամներինովքեր հանդուրժում են ձեր ծանրաբեռնվածերբեմն շուրջօրյա աշխատանքըԱյսօր Քննչական կոմիտեի քննիչներընաև Հատուկ քննչական ծառայության քննիչներըմեր երկրի բոլոր քննիչներն աշխատում են գերծանրաբեռնվածության պայմաններումԻհարկեայս աշխատանքային պայմանների ծանրությունն առաջին հերթին զգում են նրանց ընտանիքի անդամներըայս տոնը, կարծում եմ, առաջին հերթին պետք է վերաբերի նրանցև նրանց  պիտի շնորհավորենք այսօրվա տոնի կապակցությամբչնայած  այս շնորհավորանքի մեջ հասկանալի դառնության էլեմենտներ նույնպես կարող են լինել:

Բայց ուզում եմ ասել հետևյալըեթե մենք այս ծանրաբեռնված աշխատանքն ի վիճակի լինենք տանել մինչև վերջայդ աշխատանքի մեջ լինենք սկզբունքային և արդարությանօրինականությանօրենքի գերակայության սկզբունքներին հավատարիմանպայման այդ աշխատանքը ետ է վերադառնալու շատ կոնկրետ արդյունքով։ Այդ արդյունքն ազատ և երջանիկ և հզոր այն հայրենիքն էորում ապրելու են մեր և ձեր սերունդներըՍա ամենամեծ առաքելությունն էորին կարելի է ծառայել անհոգնել։ Մաղթում եմ ձեզ  մեծ ուժեռանդմաղթում եմոր երբեք չհոգնեք հայրենիքին և ժողովրդին ծառայելուց:

Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը»։

Ելույթով է հանդես եկել նաև Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

Այնուհետև տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Քննչական կոմիտեի ծառայողներին պետական պարգևների և շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի միջնորդությամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պողոսյանը, Արսեն Այվազյանը և Արտակ Կրկյաշարյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով։ Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը և ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հովհաննես Համբարյանն արժանացել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերի: