Տիգրան Ավինյանի խորհրդականը մեկ ամսով ԱՄՆ է մեկնում


Տիգրան Ավինյանի խորհրդականը մեկ ամսով ԱՄՆ է մեկնում
Հոկտեմբեր 8 21:18 2019

Տպավորություն է, որ կառավարության գրեթե բոլոր պաշտոնյաները պետք է գործուղվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այսօր գրել էինք, որ առաջիկայում աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիակությունը, իսկ մի քանի օր առաջ հետ էր վերադարձել Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Այժմ էլ հայտնի դարձավ, որ  մյուս փոխվարչապետի՝ Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթևոսյանն է մեկ ամսով ԱՄՆ-ում վոյաժներ իրականացնելու: 

2019 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 25-ը ներառյալ Զարուհի Մաթեւոսյանը մասնակցելու է  ՝ ԱՄՆ օրենսդրական և կառավարման գործընթացների, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումներ նախաձեռնելու և իրականացնելու ժամանակակից մեթոդների վերաբերյալ՝ ԱՄՆ կոնգրեսում (Վաշինգտոն) և Մասաչուսեթս նահանգի Սենատում (Բոստոն) մասնագիտական վերապատրաստումների:

Զարուհի Մաթևոսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: