Պուտինը չի սեղմել Ալիևի ձեռքը (տեսանյութ)


Պուտինը չի սեղմել  Ալիևի ձեռքը (տեսանյութ)
Հոկտեմբեր 8 20:26 2019

Տեսանյութը, որում Վլադիմիր Պուտինը Սոչիի «Վալդայ» ֆորումի ժամանակ, կարծես չնկատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, չի սեղմում նրա ձեռքը և հանգիստ հեռանում է, շրջանառվում է սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում և օգտատերերի շրջանում վրդովմունք է առաջացրել:

Անգամ ադրբեջանցի լրագրող Նատիգ Ադիլովը իր ֆեյսբուքյան էջում հայրենակիցներին հորդորել է հակառուսական հավաք անցկացնել Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Ակցիան տեղի կունենա վաղը, և, ըստ ամենայնի, հետևանքներ կունենա: Մոսկվան դժվար թե անտեսի այդպիսի թշնամական գործողությունները: