ՀՀ կառավարությունը պատրաստվում է ընդլայնել Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալը


ՀՀ կառավարությունը պատրաստվում է ընդլայնել Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալը
Հոկտեմբեր 8 20:20 2019

Հայաստանի Հանրապետությունը որդեգրած ռազմավարությամբ պատրաստվում է ընդլայնել ՀՀ Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ Քննչական կոմիտեն ամենամեծ քննչական մարմինն է մեր երկրի, որ քննում է երկրում հարուցված քրեական գործերի շուրջ 95%-ը: Վերջերս մեր որդեգրած ռազմավարությամբ Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալն ավելի կընդլայնվի, և զուգահեռ մենք քննարկում ենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի ՔԿ քննիչների աշխատանքը լինի առավել արդյունավետ: Այդ թվում որոշակի կառուցակարգային նախնական որոշումներ ենք կայացրել, որոնք մեր համոզմամբ ավելի արդյունավետ են դարձնելու քննչական կոմիտեի ու յուրաքանչյուր քննիչի աշխատանքը»,- ասաց Փաշինյանը: