Համաձայն եմ՝ ավելի լավ կլիներ, եթե ես բարձրակրունկներով լինեի. Քիմն Աննա Հակոբյանին ծանոթացրել է Ալեքսիսի հետ


Համաձայն եմ՝ ավելի լավ կլիներ, եթե ես բարձրակրունկներով լինեի. Քիմն Աննա Հակոբյանին ծանոթացրել է Ալեքսիսի հետ
Հոկտեմբեր 8 11:32 2019

Բելիզի վարչապետի տիկնոջ՝ Քիմ Սիմփլիս-Բառոունի հետ երեկ այնքան ընկերացանք, որ որոշեցինք այսօր անկախ մեր գրաֆիկից հանդիպել եւ լանչ անել իրար հետ։ Ընտրեցինք El garden-ը։

Ինքը եկավ համալիրից՝ WCIT-ից, ես անմիջապես «Իմ քայլը» հիմնադրամի խորհրդի նիստից:

Պարզվեց՝ El Garden-ում են հանդիպել նաեւ Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը: Եւ Քիմը տեղեկանալով, որ ես անձամբ ծանոթ չեմ Ալեքսիսի հետ, որոշեց մեզ ծանոթացնել։

Համաձայն եմ՝ ավելի լավ կլիներ, եթե ես բարձրակրունկներով լինեի:

Աննա Հակոբյան