Երեւանում մարզադպրոցի տնօրենը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել բուժքրոջ


Երեւանում մարզադպրոցի տնօրենը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել բուժքրոջ
Հոկտեմբեր 7 23:47 2019

Ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Արսենյանը Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Ներքին Չարբախի բնակիչ՝ 22-ամյա Օլյա Գասպարյանին։

Հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ա. Արսենյանն աշխատում է Ավանի մանկապատանեկան դպրոցի տնօրեն, իսկ վրաերթի ենթարկվածը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։.



loading...