Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 43-ամյա վարորդը Toyօta-ով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ և գլխիվայր շրջվել. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր


Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 43-ամյա վարորդը Toyօta-ով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ և գլխիվայր շրջվել. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր
Հոկտեմբեր 7 23:25 2019

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Կարենիս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Ռոբերտ Ե-ն իր վարած Toyota մակնիշի B 881 BH 40 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքից դեպի Կարենիս գյուղ տանող ավտոճանապարհին բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում կայանված Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Մարտին Մ-ի վարած ЗИЛ մակնիշի 691 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռոբերտ Ե-ն «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է նախ՝ «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Toyota-ն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ դրա բեկորներն էլ շպրտվել և վնասել են այդ պահին այնտեղ գտնվող Toyota Camry մակնիշի 36 AV 018 համարանիշի ավտոմեքենան։