Արտակարգ դեպք Արարատի մարզում. Շահումյան գյուղի կամրջի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Շահումյան գյուղի կամրջի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Հոկտեմբեր 7 22:30 2019

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի կամրջի մոտ տղամարդու դի կա, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Թադևոսյանն ու ավագ քննիչ Մանասերյանը։

Ոստիկաններն ու քննիչները կամրջի մոտ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 64-ամյա Սլավիկ Մ-ի դին։ Տեղում դատաբժիկը, զննելով, հայտնեց, որ արտաքիյն զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբեիել են նաև Lada մակնիշի 36 MR 301 համարանիշի ավտոմեքենա և կա վարկած, որ նշված ավտոմեքենան պատկանում է մահացածին, ով, հավանաբար, մեքենան կայանել է և իջել՝ մաքուր օդ շնչելու, և հանկարծամահ է եղել։ 

loading...