Ո՞վ է նվիրել Նիկոլ Փաշինյանին իր անվանական բաճկոնը


Ո՞վ է նվիրել Նիկոլ Փաշինյանին իր անվանական բաճկոնը
Հոկտեմբեր 7 21:57 2019

Սեպտեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսյան համայնքում էր: Նա շրջեց քաղաքում, զրուցեց բնակիչների հետ, ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանը Սիսիանում շրջում էր իր հայտնի բաճկոնով, որի վրա գրված է իր անունը: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանին այդ բաճկոնը նվիրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, երբ բավականին ջերմ ու մտերմիկ հարաբերությունների մեջ էր վարչապետի հետ: Ի դեպ, Արթուր Վանեցյանն նման մեկ բաճկոն էլ իր համար էր պատվիրել:

Եվ հենց սա էր եղել պատճառը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը որոշել էր ինքը եւս պետք է անվանական բաճկոն ունենա:



loading...