Դոլմա, խաշլամա, աղանդեր. Քիմ Քարդաշյանը ճաշել է Երեւանում (ֆոտո, վիդեո)


Դոլմա, խաշլամա, աղանդեր. Քիմ Քարդաշյանը ճաշել է Երեւանում (ֆոտո, վիդեո)
Հոկտեմբեր 7 20:06 2019

Քիմ Քարդաշյանը, որն այս օրերին Հայաստանում է, քիչ առաջ ճաշել է Երեւանի «Դոլմամա» ռեստորանում։ Նրան ուղեկցել են ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանի եւ որդին՝ Սեյնթը։ Նրանք ռեստորանում են գտնվել մոտ մեկ ժամ, գրում է  NEWS.am STYLE-ը։

Ռեստորանի մենեջեր Ահարոն Ասատրյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայտնեց, որ Քիմը դոլմա է կերել, գառի խաշլամա, քյուֆթա, իսկ երեխան ֆրի են կերել։ «Ամեն ինչը հավանեց, ինչպես նաեւ աղանդերը»,- ասաց նա։