Մեսին նոր ռեկորդ է սահմանել


Մեսին նոր ռեկորդ է սահմանել
Հոկտեմբեր 7 18:40 2019

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին հերթական ռեկորդն է սահմանել:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կապտանռնագույնների» հարձակվողը 21-րդ դարում դեռևս միակ ֆուտբոլիստն է, ով 16 մրցաշրջան շարունակ գոլ է խփում իսպանական Լա լիգայում:

 

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ` «Նոու Կամպ» մարզադաշտում, հյուրընկալելով «Սևիլիա»-ին, հաղթեց 4:0 հաշվով: Մեսին ևս աչքի ընկավ այս խաղում:

 

Մեսին «Բարսելոնա»-ում է 2001 թվականից: