Փարիզում երկու թաղամասերի բախման արդյունքում 15-ամյա ֆուտբոլիստ է մահացել


Փարիզում երկու թաղամասերի բախման արդյունքում 15-ամյա ֆուտբոլիստ է մահացել
Հոկտեմբեր 7 09:03 2019

Փարիզում սպանվել է «Ռեդ Սթարի» 15-ամյա ֆուտբոլիստ Քյուի Յիքիկմազը։ Այս մասին հաղորդում է ակումբի թվիթերյան էջը։

««Ռեդ Սթարը» սարսափով հայտնում է 15-ամյա Քյուի Յիքիլմազի մահվան մասին․ երիտասարդ տղա, որը նոր էր համալրել մեր շարքերն ու մահացավ հարձակման հետևանքով։ «Ռեդ Սթարը» խորապես ցավում է նրա մահվան կապակցությամբ։ Ակումբն իր խորին ցավակցություններն է հղում Քյուիի ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին»,- ասվում է ակումբի թվիթերյան էջի հայտարարության մեջ։

Ինչպես հաղորդում է RMC Sport-ը՝ երիտասարդ ֆուտբոլիստը սպանվել է հոկտեմբերի 4-ին՝ ուրբաթ օրը, Փարիզում գտնվող երկու թաղամասերի բախման հետևանքով։ Յիքիլմազը վերջերս էր փորձաշրջան անցել «Ռեդ Սթարում» ու մոտ ժամանակներս պետք է միանար ակումբին։