Ինձ համար մեծ հաջողություն է նման ամուսին ունենալը. երգչուհի Արփինե ( լուսանկարներ, տեսանյութ)


Ինձ համար մեծ հաջողություն է նման ամուսին ունենալը. երգչուհի Արփինե ( լուսանկարներ, տեսանյութ)
Հոկտեմբեր 6 22:50 2019

Երգարվեստ, թատերարվեստ, տուրիզմ, հոգեբանություն. առաջին հայացքից այս ոլորտներն ընդհանուր բան չունեն, բայց բավական է հիշել Արփինե Մաչանենց Բաբախանյանի մասին, ու ամեն բան իր տեղն է ընկնում:

Արփինեն, ով վերջերս  է ամուսնացել, հարսանիքի ժամանակ ավանդական հարսի պարի փոխարեն հարսի երգ է կատարել. «Էլ ո՞վ»:

Երգչուհին երգը նվիրել է ամուսնուն և  կարծում է՝այն դեռ շատ հարսներ են երգելու իրենց փեսաների համար:

 

«Էլ ո՞վ»-ը  շնորհանդես չի ունեցել, փոխարենն այն առաջին անգամ Արփինեն կատարել է իր հարսանիքի ժամանակ, որին ներկա են եղել հայտնի երգիչ-երգչուհիներ:

Երգի հեղինակները Նիկ Եգիբյանն ու Վլադիմիր  Պողոսյանն են:

«Երգչուհի Սոնա Սարկիսյանի  խորհրդով՝այս անգամ որոշեցինք ակտիվ,իսպանական ռիթմերով երգ թողարկել,որը միշտ ուրախ տրամադրություն կապահովի: Կարծում եմ՝ դեռ շատ հարսներ կուզենան այս երգը կատարել իրենց փեսաների համար: Այս երգի հետ կապված հատուկ ծրագրեր չունեմ, բայց այն արդեն հասցրել է  սիրվել իմ լսարանի կողմից: Հատկապես արտերկրից, բազմաթիվ դրական արձագանքներ եմ ստացել,ինչը ինձ շատ  է ուրախացրել  ու ոգևորել»,-ասաց Արփինեն:

Տեսահոլովակի նկարահանման ընթացքում  չնախատեսված  դեպքեր են եղել, որը բարդացրել է, նկարահանումը, սակայն  երգչուհին իր արևային տեսակով կարողացել է հաղթահարել  բոլոր խոչընդոտներն ու փայլել որպես օրվա հերոսուհի:

«Հագուստի հետ կապված խնդիրներ եղան: Վերջին պահին պարզ դարձավ, որ հագուստները, որը նախատեսել էինք կերպարներ ստանալուհամար, չկային, և ստիպված եղանք, տեղում  մտածել՝ ինչպես շարունակել նկարահանումները»,-անկեղծացավ Արփինեն:

Արփինեն մեր թղթակցի հետ զրույցում խոսեց նաև իր երազանքի մասին, որն է՝ իրականացնել ուրիշի երազանքները:

««Քո երազանքը իմ երազանքն է»  ծրագիր ունեմ, դա եմ ուզում իրականացնել, որով պիտի իրականացնեմ  ուրիշների  երազանքները:

Այս ծրագրով  հնարավորություն պիտի  ստեղծեմ նրանց համար, ովքեր իրենց երազանքի ճանապարհին հանդիպում են դժվարությունների»,-ասաց նա:

Տուրիզմի մասնագետ է,կառավարման հոգեբան, դերասանուհի Արփինեն այս ոլորտներում հաջողության հասնելու մեծ հնարավորություններ է ունեցել, սակայն երգից նա ոչ մի կերպ չի կարողացել հրաժարվել:

Իր ընտրած մասնագիտությունների հետ կապված դժվարին ճանապարհին՝ Արփինեն  սկզբում հիասթափություններ է ապրել, այնուհետև հաղթահարել է բոլոր հիասթափություններն ու ավելի վստահ քայլերով շարժվել առաջ:

 

«Ես շնորհակալ եմ  ծնողներիս, որ իմ ընտրած ճանապարհին հանդիպածս դժվարությունների ժամանակ  ինձ աջակցել են, հույս ներշնչել, որ հավատամ ուժերիս ու քայլեմ առաջ,շնորհակալ եմ  ամուսնուս, ով,  չլինելով այս ասպարեզում,  բոլորից շատ է ապրում իմ աշխարհով, և միշտ  ոգեշնչում է ինձ:

Ինձ համար մեծ հաջողություն է նման ամուսին ունենալը, ամեն մարդու բախտ չի բերում այդ հարցում»,-նշեց Արփինեն:

 

 



loading...