Փրկարարները շան թաթը դուրս են բերել արգելափակումից


Փրկարարները շան թաթը դուրս են բերել արգելափակումից
Հոկտեմբեր 4 11:43 2019

Հոկտեմբերի 3-ին, ժամը 16:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղասու 4-րդ փողոցի տներից մեկի բակում շան թաթն արգելափակվել է վզկապի երկաթե հատվածի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շան թաթը դուրս են բերել արգելափակումից: