Վրաերթ Վաղարշյան փողոցում. կան տուժածներ


Վրաերթ Վաղարշյան փողոցում. կան տուժածներ
Հոկտեմբեր 4 10:48 2019

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Թ., ծնված 1956 թ.) վրաերթի է ենթարկել Արմենուհի Ա.-ին (ծնված 1981 թ.) և Էմիլ Հ.-ին (ծնված  2009 թ.):

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից Էմիլ Հ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: