Ոստիկանները հայտնաբերեցին տղամարդու ծնոտը կոտրած անձին․ նա ձերբակալվել է․ տեսանյութ


Ոստիկանները հայտնաբերեցին տղամարդու ծնոտը կոտրած անձին․ նա ձերբակալվել է․ տեսանյութ
Հոկտեմբեր 3 21:46 2019

Մայիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել էր 66-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել էր ծնոտի կոտրվածք։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ տղամարդը վնասվածքը ստացել է Մեծամորի Այգեգործական թաղամասում։ Վիճաբանության ժամանակ անծանոթ մեկը բռունցքով հարվածել էր դեմքին։

Հանցագործության բացահայտման ուղղությամբ Մեծամորի ոստիկանների ձեռնարկած միջոցառումները հոկտեմբերի 2-ին արդյունք տվեցին։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ տղամարդուն մարմնական վնասվածքը պատճառել էր Մեծամորի 55-ամյա մի բնակիչ։ Վերջինս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։  



loading...