Վանաձորում շտապօգնության բժիշկն ու վարորդը, վտանգելով կյանքը, մտել են այրվող բնակարան՝ փրկելով տանտիրոջը


Վանաձորում շտապօգնության բժիշկն ու վարորդը, վտանգելով կյանքը, մտել են այրվող բնակարան՝ փրկելով տանտիրոջը
Հոկտեմբեր 3 20:22 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հոկտեմբերի 2-ին, Վանաձորում, բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը` տեղում են եղել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը՝ վարորդ Կարեն Գրիգորյանը և շտապօգնության բժիշկ Տիգրան Աղաբեկյանը:

Վերջիններս վտանգելով իրենց կյանքը` պատշգամբից մտել են այրվող բնակարան և այրվածքներ ստացած ու ծխահարված տանտիրոջը տեղափոխել բժշկական կենտրոն։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել տղաներին` իրենց անձնուրաց աշխատանքի համար։ Նրանք առաջիկայում կպարգևատրվեն առողջապահության նախարարության շնորհակալագրերով»։