Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը քաշային կարգը չի փոխի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը քաշային կարգը չի փոխի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար
Հոկտեմբեր 2 15:05 2019

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը չի հասցնի փոխել քաշային կարգը և մասնակցել Օլիմպիական խաղերին:

 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

 

«Օլիմպիական խաղերին մնացել է 8 ամիս, և քաշային կարգ փոխելով մասնակցել Հայաստանի թիմից անհնարին բան է: Նա կամ պետք է 10 կգ քաշ իջնի, կամ 6-7 կգ ավելացնի՝ մասնակցելով 96 կգ քաշային կարգում, որտեղ մարզիկները բարձրացնում են 230 կգ: Իսկ նա այսօր բարձրացնում է 208 կամ 210 կգ»,-շեշտեց մարզիչը:

 

Անդրադառնալով 2020 թվականի Օլիմպիական խաղերում Սիմոն Մարտիրոսյանի հնարավորություններին` Ալավերդյանը շեշտեց, որ աշխարհի առաջնությունում բարձրացրած քաշերը բավարար չեն լինի, որպեսզի նա հավակնի ՕԽ-ի մեդալների: «Սիմոնը թույլ տվեց, որ մրցակիցները կիլոգրամներով մոտենան իրեն, սակայն նա կբարձրացնի այնքան կիլոգրամներ, որքան պետք լինի»,-վստահեցրեց Փաշիկ Ալավերդյանը:

loading...