Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի 3 շաբաթ

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի 3 շաբաթ
Հոկտեմբեր 1 16:44 2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 3 շաբաթից:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ռոմա»-ի մամուլի ծառայությունը: «Լեչե»-ի դեմ Սերիա Ա-ի խաղի ժամանակ ստացած աճուկի վնասվածքը լուրջ է, և հայ կիսապաշտպանի վերականգման համար հարկավոր կլինի 3 շաբաթ:

 

Մխիթարյանը չի օգնի նաև ազգային թիմին, որը հոկտեմբերի 12-ին և 15-ին կմրցի համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի թիմերի հետ:

loading...