Արոնյանը դուրս է մնացել ՖԻԴԵ-ի լավագույն տասնյակից

Արոնյանը դուրս է մնացել ՖԻԴԵ-ի լավագույն տասնյակից
Սեպտեմբեր 30 19:21 2019

 Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է մնացել ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքից:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբեր ամսվա դասակարգման նոր աղյուսակում Լևոն Արոնյանը 14-րդն է: 10-յակում են` Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնիաշկին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Շահրիյար Մամեդյարովը, Ուեսլի Սոն, Վիշի Անանդը, Լայներ Դոմինգես-Պերեսը:

 

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում են` Գաբրիել Սարգսյանը (46-րդ տեղ) և Սերգեյ Մովսեսյանը (98-րդ տեղ):

 

loading...