«Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ


«Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ
Սեպտեմբեր 29 22:38 2019

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Լեչե»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսում երկու թիմերը մի շարք հնարավորություններ ունեին հաշվի բացելու: Առաջին կեսի վերջնամասում «Ռոմա»-ի առավելությունն ակնհայտ էր:

Երկրորդ կեսին մեկնարկային ակտիվությունը «Ռոմա»-ն գոլի վերածեց 56-րդ րոպեին, եբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից գլխի շեշտակի հարվածով հանդիպման հաշիվը բացեց Էդին Ջեկոն:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին վնասվածքի պատճառով:

Հաջորդ հանդիպումը «Ռոմա»-ն կանցկացնի Եվրոպայի լիգայի շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին հյուրընկալվելով «Վոլսբերգեր»-ին:



loading...