Շատ հաճախ մեր ցավերը կապված են ոչ թե այս կամ այն օրգանի խնդրի հետ, այլեւ նյարդերի։ Բժշկության մեջ վաղուց օգտագործվում է «փսիխոսոմատիկա» տերմինը։ Ահա 9 տիպի ցավեր, որոնք նյարդային ցավեր են՝ կապված նյարդերի եւ ոչ թե կոնկրետ հիվանդությունների հետ։
Գլխացավ
Գլխացավերն ավելի հաճախ լարվածության ու սթրեսի արդյունք են։ Թուլացրեք նյարդերն ու ազատվեք դրանցից։
Վզի ցավ
Վզի շրջանում ցավը հաճախ նյարդային սպազմի արդյուն է։ Ցավ ուսերում Սա այն բանի հետեւանք է, որ էմոցիոնալ առումով անչափ լարված ու ծանրաբեռնված եք։
Ցավ մեջքի վերեւի հատվածում
Թիակների ցավը կարող է նշանակել, որ հոգեբանորեն ընկճված եք։ Խոսեք ինչ-որ մեկի հետ, կիսվեք, ու այն կարող է անցնել։
Ցավ մեջքի ներքեւի հատվածում
Գոտկատեղի ցավերը կարող են նշան լինել, որ չափազանց շատ եք մտահոգվում գումար վաստակելու մասին։
Ցավ արմունկներում
Միապաղաղ կյանքը կարող է բերել նման ցավերի, նորություն մտցրեք ձեր կյանքում։
Ցավ ձեռքերում
Գուցե ձեզ մոտ շատ են բողոքում, նվնվում, եւ ուրիշների խնդիրները փոխանցվում է ձեզ՝ այսկերպ արտահայտվելով։
Ցավ ազդրերում
Ազդրերի խրոնիկ ցավը լարվածության ու վախի արդյունք է։
Ցավ ծնկներում
Սա նշան է, որ չափազանց մեծ ծանրություն եք վերցնում ձեզ վրա։
Սովորեք թուլանալ, հաշտվեք այն ամենի հետ, ինչ չեք կարող վերահսկել ու սովորեք երջանկանալ փոքրիկ բաներով։ Դուք էլ չեք զգա, թե ինչպես են բազմաթիվ ցավեր լքում ձեզ։