Ծանրամարտի ԱԱ․ Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց


Ծանրամարտի ԱԱ․ Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց
Սեպտեմբեր 25 21:32 2019

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնության 102կգ քաշային կարգում այսօր ելույթ ունեցավ Սամվել Գասպարյանը։

Սամվելը պոկում վարժությունում կարողացավ փոքր բրոնզե մեդալ նվաճել, իսկ հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ ցավեցրեց ոտքն ու մյուս երկու մոտեցումները դրա պատճառով ձախողեց՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։

Իսկ երկամարտի 309կգ արդյունով մեր ծանրորդը 5-րդ տեղը գրավեց։