Ինչպիսի՞ն են այն մարդիկ, ում հաջողվում է գայթակղել, հրապուրել, գրավել շատերին


Ինչպիսի՞ն են այն մարդիկ, ում հաջողվում է գայթակղել, հրապուրել, գրավել շատերին
Սեպտեմբեր 24 00:00 2019

Ինչպիսի՞ն են այն մարդիկ, ում հաջողվում է գայթակղել, հրապուրել, գրավել շատերին: Ինչպե՞ս է պատահում, որ մենք տեղի ենք տալիս՝ առանց դիմադրության, չհասկանալով, թե ինչպես: ժամանակակից աշխարհում ոչինչ չի տալիս ավելի մեծ ուժ, քան թովիչ, հմայիչ, հրապուրիչ լինելու կարողությունը: Կան մարդիկ, ովքեր ի ծնե տիրապետում են հմայելու արվեստին կամ ձևավորում են այն գիտակցական ջանքերով:
Ուրիշի հմայքին ենթարկվելը նման է սիրահարվածության, այն յուրատեսակ սիրահարվածություն է: Մենք կարծես դառնում ենք կախարդական հմայքների գերին, դառնում ենք հուզական, կորցնում ենք առողջ բանականությունը, հիմարություններ ենք անում:


Ի վերջո, ինչպիսի՞ն են նրանք, ովքեր գայթակղում են մեզ.
1. Գայթակղիչները լավ հոգեբաններ են: Նրանք գիտակցում են, որ մեր անձնատուր լինելու ժամանակ իրենք գլխապտույտ իշխանություն են ձեռք բերում մեզ վրա: Այդ պատճառով նրանք փորփրում են մարդկանց հոգիները, ուսումնասիրում գայթակղելու և գայթակղվելու, սիրահարության մեխանիզմները:
2. Նրանք կարողանում են ստիպել մարդկանց սիրահարվել իրենց: Առաջնորդվելով բնազդով կամ կիրառելով իրենց փորձառությունը՝ նրանք կարողանում են մարդկանց մոտ գիտակցաբար և նպատակաուղղված արթնացնել սիրահարվածության զգացում: Բոլոր մեծ գայթակղիչները գիտեն. ավելի կարևոր է մարդու մոտ առաջ բերել սիրահարվածություն, քան կիրք: Սիրահարված մարդը զգայուն է, խոցելի, նրան հեշտ է խաբել, մոլորեցնել, շեղել ճիշտ ուղուց: Իսկ ցանկասիրության վիճակում գտնվող մարդուն դժվար է կառավարել, բացի այդ բավարարում ստանալուց հետո նա առանց ափսոսանքի կլքի ձեզ: Գայթակղիչները գործում են անշտապ, նրանք կախարդում են, փաթաթում, խճճում իրենց զոհին սիրո կապանքներում՝ հասնելով նրան, որ ֆիզիկական մերձեցումը ավելի է ստրկացնում նրան:
Առաջ բերել սիրահարվածության զգացում, այնուհետև, նվաճել. մի մոդել, որը ընդհանուր է բոլոր տիպի գայթակղությունների համար՝ սեռական, քաղաքական, թե
սոցիալական: Սիրահարվածը ուղղակի ստիպված է անձնատուր լինել: Անօգուտ է ըմբոստանալ այդ ուժի դեմ, ներշնչել ինքդ քեզ, որ դու դրա նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունես, որ դա անբարոյական է կամ տգեղ: Որքան ուժեղ ենք փորձում դիմադրել հրապուրանքին, թովչանքի ուժին, այնքան ավելի մեծ չափով է այն մեզ հափշտակում:
Մեզնից յուրաքանչյուրին հաջողվել է գոնե մեկ անգամ զգալ իշխանության այն ուժը նրանց նկատմամբ, ովքեր սիրահարվում են մեզ: Սիրահարված մարդուն յուրաքանչյուր բան մեր մեջ (մեր արարքները, մեր շարժուձևը, մեր խոսքերը, ամեն ինչ) թվում է սքանչելի: Հնարավոր է, մենք ինքներս էլ չենք հասկանում, թե ինչպես է դա տեղի ունենում, սակայն իշխանության զգացումը ներթափանցում է մեր մեջ՝ քաղցր թույնի պես: Այն մեզ ինքնավստահություն է հաղորդում, իսկ դա իր հերթին առավել թովիչ է դարձնում մեզ: Մարդկանց նկատմամբ այդպիսի իշխանություն ձեռք բերելու համար պարտադիր չէ արմատապես փոխել սեփական բնավորությունը կամ զբաղվել արտաքին տեսքի կատարելագործմամբ: Թովչանքը, գայթակղությունը խաղ է՝ կառուցված հոգեբանության, այլ ոչ գեղեցկության վրա, և գործնականում, մեզնից յուրաքանչյուրը կարող է տիրապետել դրան լավագույն ձևով: Այն ամենը, ինչ պահանջվում է դրա համար, նայել կյանքին այլ աչքերով՝ գայթակղիչի աչքերով:
3. Գայթակղիչները շփվող, բաց մարդիկ են: Նրանց հայացքը դուրս է ուղղված, այլ ոչ ներս: Ինչ-որ մեկին հանդիպելիս նրանց առաջին մղումն է թափանցել այդ մարդու էության մեջ, մտնել նրա կաշվի մեջ, տեսնել աշխարհը նրա աչքերով: Ինքնամփոփությունը հաճախ անինքնավստահության նշան է, իսկ անինքնավստահությունը գայթակղիչ չէ:
4. Գայթակղիչները հաճույքի մատակարարներ են: Մանկական տարիքում բոլոր մարդիկ ժամանակի մեծ մասը անցկացնում են խաղերի և զվարճանքների մեջ: Արդեն մեծահասակ տարիքում շատ մարդկանց մոտ հաճախ առաջանում է զգացողություն, որ նրանց վտարել են այդ դրախտից: Նրանք իրենց զգում են զուրկ ամեն տեսակի ուրախություններից ու հաճույքից, կքած հոգսերի բեռից: Գայթակղիչը գիտե, որ մարդկանց կյանքում չի հերիքում հաճույքը, ուրախությունը, և որ նույնիսկ ընկերների ու սիրեցյալների ուժերից հաճախ վեր է բավարարել մարդու այդ պահանջմունքը: Հենց այդ պատճառով էլ անհնար է դիմադրել այն մարդկանց, ովքեր մտնում են մեր կյանք՝ առաջարկելով արկածներ և ռոմանտիկա:
5.Գայթակղիչների համար կյանքը թատրոն է, բոլոր մարդիկ՝ դերակատարներ: Մարդկանց մեծամասնությանը թվում է, թե իրենց կյանքը սահմանափակված է նեղ շրջանակներում և ինչ-որ բան փոխելու անկարողության գիտակցումը մարդուն դժբախտ է դարձնում: Գայթակղիչները, ընդհակառակը, բազմադեմ են, նրանք կարող են խաղալ ցանկացած դեր և վերածվել ում ուզես: Հենց այդ ազատությունը, մարմնային և հոգևոր պլաստիկությունն էլ գրավում է մեզ:



loading...