ԱԺ-ում վաղը թեժ նիստ է սպասվում


ԱԺ-ում վաղը թեժ նիստ է սպասվում
Սեպտեմբեր 23 23:45 2019

Վաղն ԱԺ-ում թեժ նիստ է սպասվում: ArnDay.am-ին հայտնի դարձավ, որ վաղվա Պետական-իրավական հերիցերի մշտական հանձնաժողովի օրակարգ է ընդգրկվել նաեւ  Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը: Այն զեկուցելու է պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: 

 

Նախագծում նշվում է, որ սույն որոշումն ընդունելու նպատակը Սահմանադրական դատարանում ընթացող իրավական գործընթացների թափանցիկության երաշխավորումն է եւ դատարանի նկատմամբ վստահության ապահովումը: «Նախագծի ընդունումը թույլ կտա ՀՀ Ազգային ժողովին Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցը ՀՀ Սահմանադրությամբ եւ «Սահմանդրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված կարգով դարձնել Սահմանադական դատարանի քննության առարկա»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ: