Ֆորս մաժոր. Հայաստանը մնացել է անտեր, նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը երկրում չեն


Ֆորս մաժոր. Հայաստանը մնացել է անտեր, նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը երկրում չեն
Սեպտեմբեր 23 21:15 2019

Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Սա ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում: Հանրապետության նախագահի բացակայության ժամանակ նրան փոխարինում է Ազգային ժողովի նախագահը: Սա ամրագրաված է ՀՀ Սահմանադրության 144 հոդվածում:

 

«Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը»,- ասված է նշյալ հոդվածում:

 

Այժմ Հայաստանում Ֆորս մաժորային իրավիճկա է ստեղծվել, քանի որ երկրում չեն ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը: Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հռոմում նախագահ Սարգսյանը կմասնակցի կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովին: Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար միջազգային հարթակներից մեկն է: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը համաժողովի առաջին օրը՝ սեպտեմբերի 24-ին, կլինի գլխավոր բանախոսը՝ «Հայաստանը որպես կիբերանվտանգության հարցերով տարածաշրջանային ի հայտ եկող կենտրոն և գրավիչ վայր ներդրումների համար» խորագրով ելույթով:

 

Նախագահի այցին զուգահեռ մեկ այլ գործուղման է մեկնել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա էլ գտնվում է Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում  Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում: Փաստորեն ստացվում է, որ Հայաստանն այս պահին չունի ղեկավար:

 

Ի դեպ, այս օրերին ՀՀ-ից բացակայում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա էլ աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Ստեղծված իրավիճակը թերեւս տարօրինակ է կիսապատերազմող երկրի համար: