Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացու մոտ չհայտարարագրած ոսկյա և արծաթյա իրեր են հայտնաբերվել


Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացու մոտ չհայտարարագրած ոսկյա և արծաթյա իրեր են հայտնաբերվել
Սեպտեմբեր 23 21:10 2019

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանի անցակետում ձերբակալել են ՀՀ քաղաքացու, ում մոտ հայտնաբերել են ավելի քան 1 կգ ոսկյա և 73 գրամ արծաթյա չհայտարարագրված իրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Սպուտնիկ Վրաստան»-ին, այս մասին նշված է գերատեսչության կայքում:

 

 

Իրավապահները ՀՀ քաղաքացուն պատկանող ուղեբեռում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա և արծաթյա իրեր:  Խոսքը 1.1 կգ կշռող ոսկյա և 73.3 գրամ արծաթյա իրի մասին է: Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 154 000 լարի (54 000 դոլար):

 

Գործը հետագա քննության համար փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության Քննչական ծառայությանը:



loading...