Աֆղանստանի պատվիրակությունը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք ՀԱՊԿ վեհաժողովին


Աֆղանստանի պատվիրակությունը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք ՀԱՊԿ վեհաժողովին
Սեպտեմբեր 23 20:47 2019

 Աֆղանստանի խորհրդարանի պատվիրակությունը պատրաստ է մասնակցել ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովին՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Միր Ռահման Ռահմանին:

«Հայաստանում անցկացվող ծրագրին մենք նույնպես համաձայն ենք ու կմասնակցենք»,-ասել է Ռահմանին: