Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Սեպտեմբեր 23 19:14 2019

 Հայաստանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-27-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներն են՝

Օդի առավելագույն ջերմաստիճան՝            32.00C (2004 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝                 4.80C (1987 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝           18.90C

loading...