Արման Սարգսյանը պաշտոն ստանալուց հետո բնակարան ու ավտոտնակ է գնել. նա այժմ փոխրինում է Օսիպյանին


Արման Սարգսյանը պաշտոն ստանալուց հետո բնակարան ու ավտոտնակ է գնել. նա այժմ փոխրինում է Օսիպյանին
Սեպտեմբեր 23 18:41 2019

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը մեկ տարում հարստացել է եւ բավականին ունեցվածք է հետ գցել:  Նա 2017 թվականին նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ եւ  ունեցել է ընդամենը  1 բնակարան։ Շարժական գույք չի ունեցել։ դրամական միջոցներն էլ բավականին համեստ են եղել.  10  մլն դրամ և 15 հազար դոլար, իսկ եկամուտները՝ 2 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

 

2017 թվականի ընթացքում Արման Սարգսյանի դրամական միջոցներն ավելացել են ընդամենը 2 մլն դրամով։ Սակայն, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալի շատոնը բավականին բարենպատս է եղել Արման Սարգսյանի համար: Նա այս պաշտոնում  50 մլն 704 հազար դրամով դրամով ձեռք է բերել բնակարան, 3 մլն 380 հազար ՝դրամով ավտոտնակ, 1, մլն 448 հազար դրամով՝ հողին ամրակցված շինություն։

 

Այս տարում նրա դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ և 17 հազար դոլար, իսկ եկամուտները՝50,061,518.00 դրամ, որից 5,661,518.00 դրամն աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունն է, 44,400,000.00 դրամի վարկ է ստացել, որով էլ հավանաբար գնել է բնակարանը:

 

Ի դեպ, Արման Սարգսյանին նաեւ խոշոր նվիրատվություններ են արել, մասնավորապես 100 հազար ռուսական ռուբլի եւ 13 հազար ԱՄՆ դոլար: