Բուրջ Խալիֆայի՝ հայոց եռագույնով լուսավորումը վկայում է երկու երկրների բարեկամության մասին. դեսպան


Բուրջ Խալիֆայի՝ հայոց եռագույնով լուսավորումը վկայում է երկու երկրների բարեկամության մասին. դեսպան
Սեպտեմբեր 23 18:10 2019

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին Անկախության տոնի առիթով շնորհավորել է Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին: Նա սեպտեմբերի 21-ին Գյումրիում ներկա է գտնվել տոնակատարություններին:

 

Դեսպանը Հայաստանի անկախության օրը աշխարհի ամենաբարձր շենքի՝ Դուբայի Բուրջ Խալիֆայի և Աբու Դաբիի նավթային ընկերության երկնաքերի՝ հայոց եռագույնով լուսավորման փաստը համարում է երկու երկրների բարեկամության վառ օրինակ:

 

«Առաջին անգամ Բուրջ Խալիֆան լուսավորվել է եռագույնով՝ ի նշան շնորհավորանքի: Հայաստանը հնագույն ու անկախ երկիր է: Շնորհավորում եմ անկախության 28 ամյակի առթիվ ու իմ շնորհավորանքը հղում եմ ոչ միայն իշխանություններին, այլ նաև հայ ժողովրդին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց դեսպանը: