Մոսկվայում Սամվել Կարապետյանի հետ չեմ հանդիպել․ Արթուր Վանեցյանը Երևանում է (լուսանկարներ)

Մոսկվայում Սամվել Կարապետյանի հետ չեմ հանդիպել․ Արթուր Վանեցյանը Երևանում է (լուսանկարներ)
Սեպտեմբեր 23 16:58 2019

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Երեւանում է: Irakanum.am-ի թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես է Վանեցյանը մուտք գործում Երեւանում գտնվող սրճարաններից մեկը։ Մեր թղթակցի փոխանցմամբ Վանեցյանը սրճարանում հանդիպել է ընկերների հետ։ Մեր լրագրողը փորձել է որոշ հարցեր ուղղել ԱԱԾ արդեն նախկին տնօրենին։ Անդրադառնալով լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումներին, թե Մոսկվա կատարած այցի ժամանակ հանդիպում է ունեցել Սամվել Կարապետյանի հետ, Վանեցյանը հերքեց, նշելով, որ վերջին այցի ընթացքում Սսամվել Կարապետյանի հետ որեւէ հանդիպում տեղի չի ունեցել։ «Հանդիպում տեղի չի ունեցել, չնայած այն հանգամանքին, որ Սամվել Կարապետյանի հետ միշտ էլ մեծ սիրով հանդիպել եւ հետագայում եւս կարող եմ հանդիպել»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում արված հայտարարություններին, ապա Վանեցյանը հայտնեց, որ  այսօր արդեն հայտարարությամբ հանդես եկել է, եւ այս պահին որեւէ ավելացնելու բան չունի։

 

loading...