Անցկացվելու է լայնածավալ ռազմավարական զորավարժություն


Անցկացվելու է լայնածավալ ռազմավարական զորավարժություն
Սեպտեմբեր 23 16:41 2019

ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքում մեկնարկում է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

Զորավարժության նպատակներն են զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:

Զորավարժության ընթացքում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ:

 

Զորավարժության ընթացքում ՊՆ վարչական համալիրում կգործի տեղեկատվական կենտրոն: