Նոր դասալիք կառավարությունում. ով է Նիկոլ Փաշինյանի՝ չծառայած օգնականը


Նոր դասալիք կառավարությունում. ով է Նիկոլ Փաշինյանի՝ չծառայած օգնականը
Սեպտեմբեր 23 16:30 2019

Աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցալական ապահովության ծառայության նախկին պետ Սոււրեն Ղամբարյանը նոր պաշտոն է ստացել: Նա տաքուկ տեղավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում: Սուրեն Ղամբարյանը սեպտեմբերի 20-ից վարչապետի օգնականն է:

 

Թե, որ արժանիքի համար է նա նման բարձր պաշտոն ստացել՝ անհայտ է: Անհայտ մնաց նաեւ այն, թե ինչու նա լքեց սոցապծառայությունը: ArmDay.am-ը դեռ ամիսներ առաջ գրել էր, որ սոցապում Սուրեն Ղամաբարյանը լարված աշխատանքային մթնոլորտ է ստեղծել, անգամ անօրինական աշծատակիցներից մի քանիսին հեռացրել էր կառույցից: Բանը հասավ նրան, որ սոցապծառայության պետի տեղակալներից Արսեն Օահանյանը մեծ աղմուկով հեռացավ կառույցից: Նա նշում էր, որ Սուրեն Ղամբարյանը գործում է հեղափոխական արժեքներին դեմ: 

 

Սուրեն Ղամբարյանի սոցապից հեռանալու հետ կապված ArmDay.am-ին կառույցի հնաբնակները փոխանցեցին, որ նա կոնֆլիկտային անձ էր, նախընտրում էր «շեֆի» դերի մեջ ճնշել աշխատակիցներին, ուստի որոշվել է, որ նրան հեռացնել կառույցից, թե չէ ստիպված էին լինելու Արսեն Օահնյանի նման հերթով բոլորին ազատել:

 

Կառավարության մեր աղբյուրները նշում են, որ Սուրեն Ղամբարյանին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում տաքուկ պաշտոնի երաշխավորները Հայկ եւ Նաիրի Սարգսյաններն են, թեեւ նրանք պաշտոնապես հերքում են իրենց կապը Ղամբարյանի հետ: Սակայն, նշենք, որ տարիներ առաջ ՊԵԿ-ից հեռացված եւ հեղափոխությունից հետո ՊՎԾ-ում աշխատանքի անցած Սուրեն Ղամբարյանը, կառույցում հայտնվեց այն ժամանակ, երբ Հայկ Սարգսյան այնտեղ ՊՎԾ պետի տեղակալ էր: Այնուհետ, երբ Հայկ Սարգսյանը ընտրվեց պատգամավոր եւ հեռացավ ՊՎԾ-ից Սուրեն Ղամբարյանն էլ տեղափոխվեց սոցապծառայություն:

 

Ի դեպ, Սուրեն Ղամբարյանի մասին տեղեկություններն այսքանով չեն սահմանափակվում: Պարզվում է, որ արդեն վարչապետի օգնականը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն: Այս մասին ArmDay.am-ը տեղեկանում է Ղամբարյանի անձնական տվյալներից, իսկ ահա ՊՆ-ն էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան հաստատում en տեղեկությունը, որ քաղաքացի Սուրեն Ղամբարյանը օրենքով սահմանաված հիմքերով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Թե ինչ հիմքեր են, ՊՆ-ից մանրամանսեր չեն փոխանցում: 

Ըստ էության Սուրեն Ղամաբարյանը բանակում չի ծառայել ուսումնառության պատճառով:

 

Ի դեպ, նեշենք, որ Սուրեն Ղամբարյանը կառավարությունում, եւ ընդհանրապես պետական համակարգում հերթական պարտադիր զինվորկաան չանցած պաշտոնյան է:



loading...