Ամուսինը բռունցքով հարվածել է 36-ամյա կնոջ գլխին, ապա դանակահարել


Ամուսինը բռունցքով հարվածել է 36-ամյա կնոջ գլխին, ապա դանակահարել
Սեպտեմբեր 23 15:46 2019

Սեպտեմբերի 22-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Ակունք համայնքում ամուսինը դանակահարել է կնոջը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Ակունք գյուղի 36-ամյա բնակիչը բռունցքով մեկ անգամ հարվածել է 36-ամյա կնոջ գլխին, իսկ դանակով՝ նախաբազկին՝ պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:

Ժամը 17.00-ի սահմաններում տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: