Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ Պռոշյան գյուղում բախվել են Nissan X-Trail-ը և УАЗ-ը․ Nissan-ը գլխիվայր շրջվել է


Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ Պռոշյան գյուղում բախվել են Nissan X-Trail-ը և УАЗ-ը․ Nissan-ը գլխիվայր շրջվել է
Սեպտեմբեր 23 15:25 2019

Այսօր, սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan X-Trail մակնիշի 17 GA 707 համարանիշի և УАЗ մակնիշի 305 SS 60 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ Nissan-ն էլ, գլխիվայր շրջվելով, հայտնվել է քարերի վրա։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի տեսուչներ Արման Մկրտչյանն ու Դավիթ Սարգսյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։