Հիանալի հնարքներ գայթակղիչ շուրթեր ունենալու համար


Հիանալի հնարքներ գայթակղիչ շուրթեր ունենալու համար
Սեպտեմբեր 22 15:17 2019

Յուրաքանչյուր կին ցանկանում է ավելի գրավիչ և գեղեցիկ լինել: Շուրթերը կնոջ արտաքինի ամենաձգող մասերից են:


1. Օգտագործեք վազելին:
2. Եթե անհանգստանում եք, որ ձեր շրթներկը շատ վառ է, քսեք այն բարակ շերտով՝ մատերի բարձիկներով այն տարածելով ողջ մակերեսով:
3. Եթե ցանկանում եք ձեր շուրթերին ավելի ծավալուն տեսք հաղորդել, շրթներկը քսեք 2 շերտով՝ մուգ և բաց: Մուգը քսեք ողջ մակերեսով, իսկ բացը՝ միայն շուրթերի մեջտեղի հատվածին:
4. Որպեսզի չսխալվեք շուրթերի մատիտի հարցում, այն գնելիս ձեզ հետ տարեք շրթներկը, որպեսզի երանգների հարցում տարբերություն չլինի:
5. Որպեսզի եզրագիծը լինի կոկիկ, օգտագործեք ականջի փայտիկներ:
6. Նոր հետաքրքիր երանգներ ստանալու համար կարող եք խառնել մի քանի շրթներկ, սակայն հարկավոր է չափը չանցնել:
7. Փորձեք օմբրե տեխնիկան, եզրագծերից սկսեք մուգ գույնով և բացացրեք երանգը դեպի կենտրոնական հատված շարժվելիս:
8. Բարակ շուրթերն ավելի մեծ ցույց տալու համար օգտագործեք փայլուն շրթներկ՝ այն կենտրոնական մասին քսելով:
9. Խուսափեք մուգ երանգներից, դրանք ձեր շուրթերն ավելի փոքր են ցույց տալիս:
10. Որպեսզի ձեր շուրթերը լինեն ավելի նուրբ և հարթ, ատամի խոզանակով անցեք դրանց վրայով:

 
 


loading...