Եթե կինը հետևի այս կանոններին, տղամարդը նրան երբեք չի լքի


Եթե կինը հետևի այս կանոններին, տղամարդը նրան երբեք չի լքի
Սեպտեմբեր 22 14:20 2019

1. Տղամարդը կյանքի իմաստ չէ: Նա աշխարհի կենտրոնն ու երազանքների հերոս չէ: Աշխարհը շատ ավելի հետաքրքիր է կնոջ կյանքում տղամարդու պարզ գոյությունից: Այդ պատճառով պետք չէ կառչել տղամարդուց, սպասարկել նրան, պտտվել նրա շուրջ ու կախված լինել նրանից: Ընդամենը պետք է լինել տղամարդու կողքին և վայելել նրա ներկայությունը: 
2. Յուրաքանչյուր կին գոնե տեսականորեն պետք է հնարավորություն ունենա տղամարդուց հեռանալու համար: Նա պետք է ֆինանսապես կայուն լինի, լինի ինքնաբավ ու պրոֆեսիոնալ անհատ կյանքում միայնակ չկորելու համար:
3. Կինն օջախի պահապանն է: Այլ կերպ լինել չի կարող: Թող որ նա հագուստ գործել չի կարողանում, փոխարենը շատ համեղ թխվածքներ է թխում: Իսկ եթե թխվածքներ չի թխում, ապա շատ համեղ կոտլետներ է տապակում: Տղամարդը երբեք չի լքի այն տունը, որտեղ իրեն համեղ կերակրում են ու հագցնում:
4. Տղամարդը չպետք է կնոջը տա իր ողջ վաստակած գումարը: Ոչ մի պատճառով ու առիթով: Կինը, ում ոչ մի տղամարդ չի լքի, երբեք չի քրքրի ամուսնու գրպանները:
5. Կինը ոչ միայն սիրուհի, տնային տնտեսուհի ու մայր է: Նա անպայման ընկեր է: Տղամարդիկ ծանր են տանում հոգևոր միայնությունը. նրանց անպայման անհրաժեշտ է կիսվել պլաններով, քննարկել գործերն ու առօրյա անելիքները:
6. Կինը, ում ոչ մի տղամարդ չի լքի, երբեք չի նյարդայնացնում իր տղամարդուն: Նա սկանդալներ չի սարքում, չի անհանգստացնում կասկածներով, իր վատ տրամադրությունը չի տարածում մյուսների վրա: Նա միշտ զրուցում և պայմանավորվում է: Իսկ եթե չի պայմանավորվում, պարզապես հեռանում է:
7. Նա միշտ ձգտում է կատարելության: Ձգտում է միշտ լավ տեսք ունենալ: Նա պայքարում է իր վնասակար սովորությունների դեմ: Հաճույքով գումար է ծախսում իր վրա, նշանակում է՝ նաև տղամարդու աչքերում իր իմիջի վրա:
8.Կինը, ում երբեք չեն լքում, հարգանքով է վերաբերվում իր տղամարդու հետաքրքրություններին: Եվ անպայման ունենում է իր սեփական հոբբիները:
9.Կինը պետք է լինի թույլ, բայց իրավունք չունի հիմար լինել:
10. Կինը, ում չեն լքում, շատ է սիրում ինքն իրեն: Ուստի թեթև ու լիարժեք սիրում է նաև իր տղամարդուն:



loading...