Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր. Գագիկ Սուրենյան


Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր. Գագիկ Սուրենյան
Սեպտեմբեր 22 13:04 2019

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  «Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է։ Սեպտեմբերի 23-25-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով և Արարատյան դաշտում ու Երևանում կրկին կհասնի +30...+31 աստիճանի։ Առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետությունում տեղումներ չեն սպասվում։ Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր»,- գրել է նա։