Տրյուֆել նուշի փշրանքներով.բաղադրատոմս


Տրյուֆել նուշի փշրանքներով.բաղադրատոմս
Սեպտեմբեր 22 18:45 2019

Բաղադրությունը՝ Կակաո- 2 թեյի գդալ Կարագ- 100 գրամ Փխրուն թխվածքաբլիթ- 110 գրամ Դառը շոկոլադ- 20 գրամ Կոնյակ- 10 մլ Նուշ- 70 գրամ Շաքարավազ- 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը՝

Նուշից փշրանքներ պատրաաստել: Ավելացնել փխրուն թխվածքաբլիթի փշրանքներ: Այնուհետև քերած շոկոլադ և շաքարավազ: Խառնել այս զանգվածը, այնուհետև ավելացնել կոնյակ, կարագ: Խառնել և երշիկի ձև տալ, այն փաթաթել ուտելիքների համար նախատեսված տոպրակով : Դնել սառնարան մեկ ժամ: Այնուհետև սառնարանից հանել կտրատել և կլորավուն դարձնել: Կոնֆետները գլորել կակաոյի մեջ: Կոնֆետները դնել սառնարան: