Ե՞րբ է կինն ավելացնում քաշը


Ե՞րբ է կինն ավելացնում քաշը
Սեպտեմբեր 22 10:24 2019

Կնոջ կյանքում կարելի է մի քանի շրջան առանձնացնել, որոնց ընթացքում նրա քաշը հեշտությամբ ավելանում է:

Դեռահասության շրջան. սեռական հասունության շրջանում աղջիկները հեշտությամբ են ավելորդ քաշ ձեռք բերում: Այս շրջանում դեռահասները նախընտրում են սնվել չիպսերով և չորահացերով, որոնք հարուստ են կալորեականությամբ:

Սիրային հարաբերությունների շրջան. Սիրային հարաբերությունների ընթացքում բազմաթիվ կանայք հակաբեղմնավորիչներ են օգտագործում, որոնք ուղղակիորեն գիրացնում են նրանց: Այս շրջանում կանանց օրգանիզմում արտադրվող հորմոնների ավելցուկը նպաստում է ճարպային պաշարների գոյացմանը:

Հղիության շրջան. այս շրջանում կինը չափից շատ է սնվում, քանի որ, ըստ կարծրատիպերի, կինն այդ ընթացքում երկու հոգու փոխարեն է սնվում, ինչը այդքան էլ մոտ չէ իրականությանը: Արդյունքում՝ և՛ երեխան, և՛ մայրը ավելորդ քաշ են ձեռք բերում:

50 տարեկանից հետո. որոշ կանանց պարագայում ակտիվ գործունեության շրջանը ավարտվում է 50 տարին լրանալուն պես, այդ իսկ պատճառով այդպիսի կանանց մոտ նկատվում է ավելորդ քաշի կուտակում: Բացի այդ, այս տարիքում բազմաթիվ կանանց շրջանում դեպրեսիվ հակումներ են նկատվում, ինչը ևս մեծապես նպաստում է ավելորդ քաշ ձեռք բերելուն:



loading...