5 խնդիր, որ բանանն ավելի լավ է լուծում, քան դեղամիջոցները


5 խնդիր, որ բանանն ավելի լավ է լուծում, քան դեղամիջոցները
Սեպտեմբեր 22 00:31 2019

Բանանն ամենահամեղ ու ամենաօգտակար մրգերից մեկն է։ Այն հարուստ է կալցիումով, C, A, E, B6 վիտամիններով։ Mirkrasoty.life կայքը գրում է, որ շատերն են հրաժարվում բանանից՝ մեծ քանակով կալորիաներ պարունակելու պատճառով: Օրվա ընթացքում մեկ բանան ուտելը կառուցվածքին մեծ վնաս չի հասցնի, բայց կօգնի առողջությանը։

Զարկերակային բարձր ճնշում։ Մի շարք գործոններ կարող են հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման։ Այս դեպքում հարկավոր է ավելի շատ կալցիում օգտագործել։ Բանանը հարուստ է այս նյութով։ Խորհուրդ է տրվում ամեն առավոտ բանան ուտել։ Եթե դա սովորություն դառնա, զարկերակային ճնշումը կարող է կարգավորվել։

Դեպրեսիա։ Դեպրեսիայով ատառապողները հիմնականում նշում են, որ բանան ուտելուց հետո ինքնազգացողությունը լավանում է։ Բանանը տրիպտոֆան է պարունակում, որն օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտ է։ Օրգանիզմը չի կարողանում անհրաժեշտ չափով տրիպտոֆան սինթեզել։ Այդ պատճառով էլ այն պետք է օրգանիզմ մտնի մթերքի հետ։ Հետագայում սրանից սերոտոնին է սինթեզվում, որը հայտնի է՝ որպես երջանկության հորմոն։

Սթրես։ Երբեմն սթրեսն արագացնում է նյութափոխանակությունը, ինչը կարող է հանգեցնել կալիումի մակարդակի նվազեցման։ Այս դեպքում խորհուրդ է տրվում բանան օգտագործել։

Փորկապություն։ Բանանը նյութափոխանակությունը լավացնելու լավագույն միջոցներից է։ Դրանում պարունակվող նյութերը խթանում են նյութափոխանակությունը և նպաստում օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը։ Դա է պատճառը, որ փորկապություն կամ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում բանան օգտագործել։ Այն օգնում է նաև ազատվել մետեորիզմից՝ փորափքանքից։

Մինչդաշտանային սինդրոմ։ B խմբի վիտամինները հանգստացնում են մինչդաշտանային սինդրոմի դրսևորումները։