Շպռոտը՝ մերկապարուհու աշխատանքից հրաժարվելու, մարմնավաճառությամբ զբաղվելու մեղադրանքի և իր նոր գործի մասին

Շպռոտը՝ մերկապարուհու աշխատանքից հրաժարվելու, մարմնավաճառությամբ զբաղվելու մեղադրանքի և իր նոր գործի մասին
Սեպտեմբեր 21 22:40 2019

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգչուհի Շպրոտը խաղալու է «Ֆուլ Yere1» նախագծում: Tert.am Life-ը երգչուհու հետ զրուցել է ինչպես նոր դերակատարման, այնպես էլ վերջեր աղմուկ բարձրացրած գրառման մասին․ երգչուհի զայրացած է, որ իրեն մարմնավաճառ են անվանել:

Նա նշեց, որ հիմնականում մեկնաբանություններին ուշադրություն չի դարձնում, սակայն այս մեկն անտեսել չէր կարող:

«Վերջին 10 տարում հանգիստ, խաղաղ ապրում էի՝ առանց մեկնաբանություններին ուշադրություն դարձնելու: Ճիշտը դա է: Youtube-ի իմ էջում նույնիսկ փակել եմ մեկնաբանությունների հատվածը: Ես քննադատությանը նորմալ եմ վերաբերում: Մարդն իրավունք ունի կարծիք հայտնել արտիստի մասին, բայց երբ ստում են կամ պնդում, չեմ կարող դիմանալ։ Ատում եմ սուտը: Ես չեմ արդարանում, եթե ինչ-որ բան արած լինեի, կասեի, ինչից պետք է վախենում: Այս դեպքում սուտն ինձ հունից հանեց: Իմ կերպարը սկանդալային է, սեքսուալ, ես ազատ մարդ եմ, սակայն փողն այնքան չարժե, որ ես ծախվեմ: Թե՛ այստեղ եմ սոված օրեր ունեցել, թե՛ Հայաստանում, թե՛ Նյու Յորքում, սակայն երբեք չեմ դիմել այդ քայլին՝ ելնելով իմ արժեքներից: Ինձ համար դա անընդունելի է: Երբ Նյու Յորքում սոված էի, որպես մերկապարուհի աշխատելու հնարավորություն ունեի, բայց միայն այն միտքը, որ այդ կեղտոտ փողը պիտի դիպչի իմ մարմնին, ինձ ստիպեց զուգարան մաքրել հյուրանոցում: Ես ծանր աշխատանքից չեմ վախենում՝ պապիկի եմ պահել, որպես հավաքարար եմ աշխատել, բայց մարմնավաճառ չեմ եղել, պոռնո տեսահոլովակ չեմ ունեցել: Ինչ-որ մեկն էլ իմ անունը գրել է պոռնոհոլովակի տակ, ու բոլորը քննարկում են, որ դա ես եմ: Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես դա հեռացնել համացանցից: Մարմին վաճառել ամեն աղջիկ չի կարող: Այլ հարց է բիկինիով նկարահանվելը: Ես արտիստ եմ: Եթե գա ժամանակ և իմ ամուսինը նեղվի իմ տեսքից, միայն նա կարող է ինձ ասել՝ մի հագիր նման հագուստ, սակայն ես ամուսին չունեմ»,- ասաց Շպռոտն ու շեշտեց, որ ունի նաև ադեկվատ հետևորդների մեծ բանակ, որոնք միշտ իր կողքին են և քաջալերում են իրեն: Երգչուհին կարևորեց նաև փաստը, որ մայրը միշտ հասկանում է իրեն և ամեն հարցում իր և քրոջ կողքին է․ «Նա աշխարհ ամենաբարի մայրն է»:

Ամբողջությամբ՝ life.tert.am

loading...