Սպայկայի սցենարով. ինչու էր Նիկոլ Փաշինյանն այցելել Հանրային ՀԸ


Սպայկայի սցենարով. ինչու էր Նիկոլ Փաշինյանն այցելել Հանրային ՀԸ
Սեպտեմբեր 21 21:50 2019

Նախօրեին Հանրային ՀԸ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի  այցին խիս զգուշավոր են պատրաստվել: Վերեւից հրահանգ է եղել, որ որեւէ «կիքս» չպետք է տալ: Պահակից մինչեւ ղեկավարի կազմի ներկայացուցչի ասվել է՝ աշխատանքի ներկայանալ կոստյումով, վարչապետին դիմավորել ըստ պահանջի:

Այս շրջանում վարչապետի այցը Հանրային ՀԸ անհասկանալի է, քանի որ մեկ ամսից Հանրայինը հիմնադրման տոնն է նշելու եւ ըստ էության վարչապետը մասնակցելու է միջոցառմանը:

Կառավարության մեր աղբյուրը, սակայն, նշեց, որ այս շրջանում Նիկոլ Փաշինյանի այցը Հանրային պատահական չէ: Գլխավոր դատախազությունը դեռ նախորդ տարվա հուլիսին հայտարարել էր, որ Հանրային ՀԸ-ում 186 մլն դրամի չարաշահման գործով հարուցվել է քրեական գործ: Մեր զրուցակիցները նշում են, որ որոշ ժամանակ անց այս գործով նոր զարգացումներ են լինելու եւ Նիկոլ Փաշինյանի այցը պայմանավորված է եղել այդ հանգամանքով: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի «Սպայկա» այցից մի քանի օր անց պարզվեց, որ ընկերությունը մի քանի միլիարդի չարաշահում է թույլ տվել: Կոռուպցիոն այս ականդալը բացահայտվեց այն իրավիճակի համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանն ինչպես Առաջին ալիքում, այնպես էլ Սպայկայում շատ ջերմ էր շփվում ղեկավարության հետ:



loading...