Ձերբակալվել են «օրենքով գող» Շոշիան և ևս 3 քրեակական հեղինակություն


Ձերբակալվել են «օրենքով գող» Շոշիան և ևս 3 քրեակական հեղինակություն
Սեպտեմբեր 21 19:25 2019

Վոլոգդայի շրջանում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են բարձրագույն հանցավոր հիերարխիայում ներգրավված լինելու մեջ կասկածյալներին: Այս մասին ուրբաթ, սեպտեմբերի 20-ին, «Ինտերֆաքս» -ին հայտնել են շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 210.1 հոդվածի («Քրեական հիերարխիայում բարձրագույն դիրքի զբաղեցում») հոդվածով: Ներգրավվածներից չորսը գտնվում էին Վոլոգդայում և Չերեպովեցում, իսկ հինգերորդն արդեն պատիժ է կրում:

Դրանցից մեկը, լինելով «օրենքով գող», 1986 թվականից ցայսօր ստիպել է ավելի ցածր հանցավոր կարգավիճակ ունեցող այլ հանցագործների ենթարկվել իրենց ցուցումներին: Ըստ «Росбалта»-ի, դա Նոդար Ջինչվելաշվիլին է (Շոշիա), որը նախկինում երեք ձերբակալվածներին նշանակել էր որպես տարածքի «նայող»:

Ըստ «Прайм Крайм»- ի՝ Շոշիան բազմիցս դատվել է և պատկանում է Քութաիսիի գողական կլանին: Նրան «թագադրել» են 24 տարեկան հասակում՝ Վրաստանի բանտերում: Առաջին անգամ նա հայտնվել է Չերեպովեցում 1994 թ-ին,իսկ իր վերջին ժամկետը անցկացրել է Կարելիայում  թիվ 4 գաղութումում: Ազատ արձակվելուց հետո մոսկովյան «օրենքով գողերը» նրան նշանակել են որպես Վոլոգդայի շրջանի«նայող»: