Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետին
Սեպտեմբեր 21 16:55 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ժոզեֆ Մուսկատին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մալթայի բարեկամ ժողովրդին՝ Մալթայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց և բարգավաճում:

 

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նպաստել մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

 

loading...