«Տրենաժոր էի գնում». Փաշինյանը և Սարգսյանը Եռաբլուրուրում խոսում են դիետայի եւ չաղանալու մասին


«Տրենաժոր էի գնում». Փաշինյանը և Սարգսյանը Եռաբլուրուրում խոսում են դիետայի եւ չաղանալու մասին
Սեպտեմբեր 21 14:47 2019

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել էին Եռաբլուրի պանթեոն՝ Անկախության տոնին հարգանքի տուրք մատուցելու: Նրանք ծաղիկ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին, գրում է News.am-ը:

«Եռաբլուր» պանթեոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը միասին քայլելիս զրուցում էին եւ լսելի էր, թե ինչի մասին են նրանք խոսում:

Նրանք զրույցում էին դիետայի եւ չաղանալու մասին: Մասնավորապես, Փաշինյանն ասաց, որ վերջերս մի գիրք, թե հոդված է կարդացել՝ «Голод спасет вашу жизнь», պատմեց, թե ինչի մասին էր գիրքը: Նրանք խոսում էին դիետայի տեսությունից:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին պատմում էր, որ հեղափոխությունից առաջ ինքը «տրինաժոր» է գնացել, բայց հիմա այն ժամանակվանից 4 կիլո ավելացել է քաշը:



loading...