Ինքնորոշում և ինքնիշխանություն․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է


Ինքնորոշում և ինքնիշխանություն․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է
Սեպտեմբեր 21 12:19 2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ․

«Սիրելի հայրենակիցներ,

28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Ինքնորոշում և ինքնիշխանություն։ Սրա՛նք են Անկախության տոնի, անկախության հանրաքվեի հերթական տարեդարձի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը։ Սրա՛նք են այս տոնի հիմքում ընկած այն նվիրական գաղափարները, որոնց մենք պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք սերունդներին։

Շնորհավորում եմ բոլորիս։

 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայկական անկախ պետականությունը»։