Ասել են, որ մանդատը վայր դնի. Փաշինյանն իր մոտ է հրավիրել պատգամավորին. «Հրապարակ»

Ասել են, որ մանդատը վայր դնի. Փաշինյանն իր մոտ է հրավիրել պատգամավորին. «Հրապարակ»
Սեպտեմբեր 21 08:02 2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ ունեն ոչ միայն կառավարության անդամները, այլեւ պատգամավորները։ Մեր տեղեկություններով՝ սեւ ցուցակում է հայտնվել հատկապես Թագուհի Թովմասյանը, որը ոչ միայն Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված է իշխանական կարծիքից տարբերվող կարծիք հայտնել, այլեւ Վահե Գրիգորյանի հետ կապված վերապահումներ ունի։

Իրավիճակը բարդացնում է նաեւ այն, որ նրան պատկանող «Ժողովուրդ» օրաթերթն իրեն այնպես չի պահում, ինչպես պատկերացնում են թիմում։ Մեր տեղեկություններով, նախ «Իմ քայլը» խմբակցությունում են ասել, որ նա մանդատը վայր դնի, ապա իր մոտ է հրավիրել Նիկոլ Փաշինյանը եւ ասել, որ նա պետք է «որոշում կայացնի»։

Բնականաբար, խոսքը մանդատը վայր դնելու մասին է։ Բայց Թովմասյանը, մեր տեղեկություններով, չի պատրաստվում դա անել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...