Տավուշի մարզպետարանը հարկատուների հաշվին 135 հազար դրամ արժողությամբ բազկաթոռ է գնել: Գնումների համարկարգում այն նշված է «բազկանթոռ՝ ղեկավարի»: Ըստ էության այն գնվել է մարզպետ Հայկ Չոբանյանի համար:
Գնման պայմանագիրը կնքվել է մայիս 23-ին: Հետաքրքիր է, որ բազկաթոռը ձեռք է բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից կանժտարվող գնման ընթացակարգով: Բազկաթոռը գնել են Երեւանում գտնվող «Վեգա» խանութ սրահից:
Պայմանագրից տեղեկացանք, որ պարտադիր պահանջներն են եղել, որ բազկաթոռը լինի անվավոր, արհեստական կաշվից, աթոռի թեւերն ու ոտքերը՝ նիկելապատված, լայնությունը 61 սմ, մեջքի բարձրությունը՝ 73 սմ եւ ընդհանուր բարձրությունը՝ 118 սմ:
Գրասենյակի համար նախատեսված հարմարավետ բազկաթոռների միջին արժեքը 60 հազար դրամ է, հետաքրքիր է, թե ինչու են Տավուշի մարզպետարանում իրենց նման ճոխություն թույ տվել: